0% միջնորդավճար

«Ունիվերսալ վճարում» ծառայության տրամադրման պայմաններ

1. Ծառայության ընդհանուր նկարագրություն

1.1. «Ունիվերսալ վճարում» ծառայության միջոցով (այսուհետեւ`Ծառայություն) հնարավոր է վճարում կատարել հետևյալ ծառայությունների համար՝

  • «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ (ապրանքանիշը՝ Beeline)
  • «Յուքոմ» ՍՊԸ (ապրանքանիշը՝ Ucom)
  • «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ (ապրանքանիշը՝ VivaCell-MTS)
  • «Ջիէնսի-Ալֆա» ՓԲԸ (ապրանքանիշը՝ Rostelecom)
  • «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (էլեկտրաէներգիա)
  • «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ (Գազ)
  • «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ (Գազի սպասարկում)
  • «Վեոլիա ջուր» ՓԲԸ (Ջուր)

1.2. Վճարումը հնարավոր է իրականացնել VISA, MasterCard եւ ArCa վճարային քարտերի միջոցով, բացառությամբ «ՎՏԲ բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից թողարկված քարտերի:

1.3. Կոմունալ վճարումն իրականացնելու համար անհրաժեշտ է ամբողջովին, ճիշտ և անհրաժեշտ կերպով նշել հետեւյալ տեղեկությունները. հարցվող տեղեկատվությունը, վճարային քարտի պահանջվող տվյալները, ինչպես նաև՝ վճարման ենթակա գումարի չափը:

2. Սահմանափակումներ

2.1. Վճարման նվազագույն գումարը կազմում է 100 դրամ, առավելագույնը` 100 000 դրամ:

3. Պատասխանատվություն

3.1. Տվյալների ճշգրիտ ներմուծման համար պատասխանատվությունը կրում է Ծառայության օգտագործողը:

3.2. Քարտերով կատարված վճարումների հետ կապված խնդիրների պարզաբանման համար անհրաժեշտ է դիմել քարտը թողարկող բանկ:

3.3. «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն որևէ պատասխանատվություն չեն կրում մատուցված ծառայության և տվյալների ճիշտ ներմուծման համար։

4.Դրամական միջոցների փոխանցման կարգ

4.1. Դրամական միջոցները փոխանցվում են բաժանորդի (Ծառայության Օգտագործողի) պայմանագրին/համաձայնագրին, որը համապատասխանում է տվյալներին, որոնք մուտքագրման ընթացքում նշվում են Օգտագործողի կողմից։

4.2. Դրամական միջոցների և կոմունալ վճարումների փոխանցումները իրականացվում են առանց միջնորդավճարի։

4.3. Դրամական միջոցների փոխանցումների և կոմունալ ծառայությունների վճարումների ծառայության տեխնիկական աջակցությունը իրականացվում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից:

5.Առարկությունների ներկայացման և դրամական միջոցների վերադարձման կարգ

5.1. «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի (Beeline ապրանքանիշ) կապի ծառայությունների համար առարկությունների ներկայացման համար անհրաժեշտ է ներկայացնել վիճարկելի վճարման կտրոնի էլեկտրոնային կամ տպած տարբերակը «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի Վաճառքի եւ սպասարկման գրասենյակներ: Վճարում կատարելու անհնարինության դեպքում, հեռախոսի համարի կարգավիճակի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ հաճախորդների սպասարկման ծառայությունից՝ զանգահարելով 0611 (բջջային համարից), կամ 0-8000-0611(քաղաքային համարից) հեռախոսահամարներով։

5.2. «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում Ծառայության Օգտագործողի սույն պայմանների 1.1 կետով սահմանված ծառայությունների հաշվարկման և չափի համար, որոնք ենթակա են վճարման և նշված են տվյալ ծառայությունները մատուցող կազմակերպությունների համապատասխան տվյալների բազաներում: Ցուցադրվում են՝ սույն պայմանների 1.1 կետով սահմանված ծառայությունները մատուցող կազմակերպությունների կամ նրանց միջնորդների կողմից տրամադրված տվյալները:

5.3. Այլ ծառայություններին վերաբերող հարցերի դեպքում, Դուք կարող եք դիմել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հաճախորդների սպասարկման կենտրոն՝ զանգահարելով (+374 10) 56 11 11 հեռախոսահամարով:

6.Այլ պայմաններ

6.1. Սույն պայմաններից բխող բոլոր վեճերն ու անհամաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում ՀՀ Օրենսդությամբ սահմանված կարգով:

6.2. «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն իրավունք ունի Ծառայության Օգտագործողին՝ նրա էլեկտրոնային հասցեի միջոցով տեղեկացնել նոր սակագնային պլանների, ակցիաների և այլնի մասին: Ծառայության Օգտագործողը կարող է բաժանորդագրվել/հրաժարվել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ծանուցումներ ստանալուց՝ հավելվածի կարգավորումներում համապատասխան փոփոխություններ անելու միջոցով:

6.3. Սույնով, Ծառայության Օգտագործողը տալիս է իր համաձայնությունը «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ից՝ Օպերատորի տարբեր նախաձեռնությունների մասին իր կողմից տրամադրված էլեկտրոնային հասցեին տեղեկություններ ստանալու մասին: Միաժամանակ, Օգտագործողը իրավունք ունի, «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ին դիմելով, ցանկացած պահի հրաժարվել իր էլեկտրոնային հասցեին հաղորդագրություններ ստանալուց:

6.4. Հավելվածից օգտվել սկսելու համար, վճարողի կողմից սույն պայմաններով նախատեսված գործողությունների կատարումը, համարվում է Ծառայության Օգտագործողի լրիվ և անվերապահ համաձայնությունը սույն պայմանների և դրանցում պարունակվող սահմանափակումների հետ:

6.5. «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն իրավունք ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հիմնավոր խարդախության կասկածի դեպքում, մինչև հանգամանքների ճշտումը սառեցնել կատարված վճարումները, մասնավորապես, կապի ցանցերում վճարային քարտերով չարտոնված գործունեության և ռեսուրսների/միջոցների ու ծառայությունների չթույլատրված օգտագործման ժամանակ: